Պաշտոնական
Աշխատանքային այցեր քրեակատարողական հիմնարկներ
մարտի 07, 2018
2018 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի շրջանակներում քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ այցելություններ են կատարում քրեակատարողական հիմնարկներ տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և մեթոդական ցուցումներ տալու նպատակով:
Այսպես, ի թիվս այլ քրեակատարողական հիմնարկների, մարտի 6-ին քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետները վերոնշյալ ծրագրի շրջանակներում գտնվում էին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, ուր համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերեցին ոլորտի պատասխանատուներին:
Այցելությունները կկրեն շարունակական բնույթ: