Աշխատանքային հանդիպում
հունիսի 29, 2015
Հունիսի 29-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային խմբի հանդիպումը քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ա. Համբարձումյանի և բժշկական սպասարկման բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային փորձագետների՝ քրեակատարողական հիմնարկներ սպասվելիք այցերին:
Գնահատողական առաքելության ընթացքում ուշադրություն է դարձվելու բանտային առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակին, բուժմասերի նյութատեխնիկական պայմաններին, ինչպես նաև անձնակազմի՝ բժշկական էթիկայի և առողջապահության հարցերի վերաբերյալ վերապատրաստման կարիքներին: