Պաշտոնական

Աշխատանքային հանդիպում քրեակատարողական վարչությունում

հունիսի 22, 2015

Հունիսի 22-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Հ. Քոչինյանը և իրավաբանական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ. Զախարյանն աշխատանքային հանդիպում անցկացրին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագիր-առաջարկների, մասնավորապես՝ քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական թրեյնինգների կազմակերպման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր: