Պաշտոնական

Աշխատանքային հանդիպում քրեակատարողական վարչությունում

հունիսի 09, 2015

Այսօր  ՀՀ  ԱՆ քրեակատարողական վարչությունում կայացավ աշխատանքային հանդիպում քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական-դիտորդական խմբի անդամների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ հասարակական-դիտորդական  խմբի արագ արձագանքման և  քրեակատարողական հիմնարկների համագործակցության հետ կապված:

Քննարկվեցին նաև վերջին 9 ամիսների ընթացքում դիտորդական խմբի կողմից  բարձրացված հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա հրապարակումները և դրանց կապակցությամբ տրված լուծումները: