Պաշտոնական

Աշխատանքի ընդունելություն «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում

հուլիսի 18, 2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչությունը հայտարարում է «Արմավիր»  և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի ընդունելություն:

Ընդունվելու համար կարող են դիմել`

Առնվազն միջնակարգ կրթություն  ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն` (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և  արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):

Տիրապետում են  հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները:

Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 011-37-46-21):