Մշակութային

Առցանց այցելություն Տաթևի վանական համալիր և շաշկու մրցաշար՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

մայիսի 16, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կրոնական ինքնագործ միավորման նախաձեռնությամբ և հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի աջակցությամբ ազատազրկված անձանց համար իրականացվել է առցանց այցելություն Տաթևի վանական համալիր։

Վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը շրջել է համալիրի տարածքում և հեռավար ձևաչափով ազատազրկված անձանց մանրամասն ներկայացրել վանքի պատմությունը։

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր ևս մեկ միջոցառումանցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար, որին մասնակցել են նաև օտարերկրացի դատապարտյալները։ Խաղատախտակների առջև ծավալվել է համառ և անզիջում պայքար։