Պաշտոնական

Առցանց հանդիպում՝ Մանդելայի միջազգային օրվա կապակցությամբ

հուլիսի 21, 2025

Նելսոն Մանդելայի միջազգային օրվա կապակցությամբ սույն թվականի հուլիսի 18-ին բոլոր քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր առցանց հանդիպում Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանի հետ։ Սերգեյ Ղազինյանն ազատազրկված անձանց հետ խոսել է Նելսոն Մանդելայի կյանքի և գործունեության մասին, ներկայացրել Մանդելայի կանոնները (ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոններ), մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրազեկվածության կարևորությունը։

Բանախոսը պատասխանել է նաև ազատազրկված անձանց կողմից տրված բազմաթիվ հարցերին։

Հավելենք, որ 2025 թվականի փետրվարին Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի նոր անդամ։