Հոգևոր
Առցանց շրջայց՝ Հաղարծնի վանական համալիրում
հոկտեմբերի 01, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի աջակցությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց դեպի Հաղարծնի վանական համալիր։
Մասնակիցները հեռավար ձևաչափով ծանոթացել են 10-րդ դարի այս ճարտարապետական կոթողի ողջ տարածքին՝ եկեղեցիներին, սեղանատանը, աղոթարաններին և գեղաքանդակ խաչքարերին։ Շրջայցի ընթացքում նրանց ներկայացվել է վանական համալիրի պատմությունը, ծաղկման շրջանը և հոգևոր-մշակութային նշանակությունը։