Մշակութային
Առցանց շրջայց՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
նոյեմբերի 28, 2025
Քրեակատարողական ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր առցանց շրջայց։
Պատկերասրահի էքսկուրսավարը մասնավորապես ներկայացրել է Գևորգ Բաշինջաղյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Սարգիս Խաչատրյանի՝ Եղեռնի թեմատիկ գործերին։
Շրջայցի ընթացքում խոսվել է ներկայացված գեղարվեստական ստեղծագործությունների գեղագիտական և պատմական արժեքի մասին՝ ընդգծելով դրանց նշանակությունը հայկական մշակութային ժառանգությունում։