Մշակութային

Առցանց շրջայց՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում

նոյեմբերի 11, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր առցանց շրջայց հայազգի մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանում։

Թանգարանի գիտաշխատողներ Նեդա Դալալյանը և Ռուզաննա Ալեքսանյանն ազատազրկված անձանց ներկայացրել են Փարաջանովի զարմանահրաշ ստեղծագործական աշխարհը, նրա կյանքի ու արվեստի հետաքրքիր դրվագները։ Առցանց շրջայցի ընթացքում ցուցադրվել են վարպետի եզակի հավաքածուները, կոլաժները, ֆիլմերի համար պատրաստված էսքիզները, բանտում ստեղծված աշխատանքները և անձնական իրերը՝ հնարավորություն ընձեռելով ազատազրկված անձանց նորովի զգալու Փարաջանովի կախարդական արվեստի շունչը։