Մշակութային
Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
դեկտեմբերի 02, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Գարեգին Սարգսյանի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական ու իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել է գրական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։
Ազատազրկված անձինք ներկայացրել են Վարպետի կյանքի ուղին, ընթերցել նրա ստեղծագործությունները և ասմունքել։ Գրական գործերն ուղեկցվում էին նաև Իսահակյանի մասին պատմող տեսագրություններով։