Մշակութային
Ավետիք Իսահակյանին նվիրված միջոցառում՝ ազատազրկված կանանց համար
հունիսի 16, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ազատազրկված կանանց օժանդակությամբ և մասնակցությամբ կազմակերպել է լուսավորչական միջոցառում։ «Վարպետը» խորագրով միջոցառումը նվիրված է եղել հայ բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանին։ Ներկայացվել են Վարպետի կյանքն ու գործունեությունը, հնչել են գրողի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։ Միջոցառումն ավարտվել է մեծ բանաստեղծի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ցուցադրմամբ։