Մշակութային

Ավետիք և Սոֆյա Իսահակյաններին նվիրված միջոցառում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

դեկտեմբերի 05, 2025

Քրեակատարողական ծառայության և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի համագործակցության շրջանակներում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր մեծ բանաստեղծի 150-ամյակին և նրա կնոջ՝ Սոֆյա Իսահակյանի 140-ամյակին։ Միջոցառմանն առցանց միացել էին նաև այլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք։

Մասնակիցների համար ցուցադրվել է Սոֆյա Իսահակյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որից հետո թանգարանի աշխատակիցները ներկայացրել են Իսահակյանների ընտանիքի հարուստ կենսագրությունը, ստեղծագործական ժառանգությունը և նրանց կարևոր դերակատարությունը հայ մշակութային կյանքում։

Թանգարանի աշխատակիցները պատասխանել են նաև ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին, իսկ միջոցառման ավարտին դատապարտյալ Գարեգին Սարգսյանն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանին նվիրել է իր հեղինակած գրքերը։