Պաշտոնական

Ատեստատներ հանձնվեցին 10 դատապարտյալների

հուլիսի 22, 2015

Հուլիսի 22-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցավ հիմնարկում գործող Արթիկի երեկոյան միջնակարգ դպրոցի դատապարտյալ-շրջանավարտներին ատեստատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ատեստատներ հանձնվեցին 10 դատապարտյալների, ովքեր հունիսի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում հաջողությամբ հանձնել էին պետական ավարտական քննությունները: