Օպերատիվ
Արգելված իրերի ներնետման դեպք՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
հոկտեմբերի 13, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, ծառայություն իրականացնելիս, նկատել են հիմնարկի տարածք ներնետված փաթեթ։ Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և USB լար։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։