Պաշտոնական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
փետրվարի 26, 2026
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված տեսակցության սենյակներին, գրադարանին, մարզասրահին, մանկական խաղասենյակին։ Նախարարը զրուցել է անազատության մեջ պահվող անձանց հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները։
Այցի շրջանակում Սրբուհի Գալյանն այցելել է նաև քրեակատարողական հիմնարկում նոր բացված ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ նախատեսվում են զոդման դասընթացներ իրականացնել։ Այդ նպատակով ձեռք են բերվել նոր սարքավորումներ, հաստոցներ։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: