Արդյունավետ համագործակցություն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ
ապրիլի 03, 2015
Ապրիլի 3-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արա Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ի Տուբերկուլոզային բաժնի պետ Ս. Սամվելյանը քրեակատարողական վարչությունում հանդիպեցին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Աննաբել Ջերիբիի հետ: Ողջունելով հյուրերին՝ Ա. Հովհաննիսյանը նախ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի անունից շնորհակալություն հայտնեց բազմամյա արդյունավետ համագործակցության համար, ինչից հետո քննարկվեցին ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Առողջապահության նախարարության և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի վերահսկման գործողությունների բարելավմանն ուղղված աջակության» փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: