Մշակութային
«Արթիկ» ՔԿՀ-ում կազմակերպվել է ազատազրկված անձի բանաստեղծությունների ներկայացմանը նվիրված ցերեկույթ
սեպտեմբերի 05, 2024
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր գրական ցերեկույթ, որի ընթացքում դատապարտյալ Գոռ Խաչանյանը ներկայացրել է իր հեղինակած բանաստեղծությունները։ Միջոցառման հյուրն է եղել Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ, Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը։
Ցերեկույթի ընթացքում մասնակից ազատազրկված անձանց հետ տեղի է ունեցել քննարկում Գոռ Խաչանյանի բանաստեղծությունների, ինչպես նաև գրականության և արվեստի շուրջ։ Ավարտին Արգամ Ափրիկյանը հիմնարկի գրադարանին նվիրել է իր և գրչակից ընկերների գրքերից։
Ազատազրկված անձանց ցանկությամբ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։