Մշակութային

«Արթիկ» ՔԿՀ-ում կազմակերպվել էր առցանց այցելություն Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

նոյեմբերի 14, 2024

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր առցանց այցելություն Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Թանգարանի աշխատակիցը մանրամասն ներկայացրել է ցուցանմուշները՝ համեմելով դրանք Վարպետի կյանքի հետաքրքիր դրվագներով։ 

Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրությամբ մասնակցել են հեռավար այցելությանը, ինքնատիպ ցուցանմուշների հետ կապված իրենց հարցերն ուղղել թանգարանի աշխատակցին։