Օպերատիվ

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է փոշենման զանգվածների ներնետումը անօդաչու թռչող սարքի միջոցով

դեկտեմբերի 29, 2022

2022թ․ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի բնակելի տարածքի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Անմիջապես իրականացվել է ուժեղացված ծառայություն և բնակելի տեղամասի ամբողջ տարածքով կատարվել է տեղազննություն։ Արդյունքում՝ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 00։10-ին սահմաններում, հիմնարկի մասնաշենքերից մեկի զբոսահրապարակին հարակից թեքահարթակից հայտնաբերվել է պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված, սև կախիչով փաթեթ։

Նշված փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 5․02 գրամ քաշով սպիտակ, փոշենման և 1․43 գրամ քաշով շագանակագույն զանգվածներ։

Փաստի առթիվ Արթիկի և Անիի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։