Օպերատիվ
«Արթիկ» ՔԿՀ տարածքից հայտնաբերվել է թմրամիջոցներով փաթեթ
դեկտեմբերի 26, 2022
2022թ․ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության բաժնի ծառայողը հայտնել է, որ 2-րդ մասնաշենքի պարսպի մոտ ձայն է լսվում։ Անմիջապես իրականացվել է տեղանքի զննություն, որի արդյունքում պարսպի դրսի հատվածում հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ մետաղյա կախիչով։
Զննությամբ փաթեթից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 79․66 գրամ քաշով և շագանակագույն, փոշենման, 1․08 գրամ քաշով զանգվածներ։
Վերոնշյալի կապակցությամբ Արթիկի և Անիի քննչական բաժնում վարույթ է ընդունվել։