Մշակութային
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկը հյուրընկալել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբին
հուլիսի 03, 2023
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև նրանց ազատ ժամանակը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային միջոցառում։ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, մենակատար Կարեն Մայիլյանի գլխավորությամբ, հյուրընկալվել է հիմնարկ։
Միջոցառման կազմակերպմանը աջակցել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը։