Օպերատիվ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հացերի միջից հայտնաբերել են կասկածելի զանգվածներ
հուլիսի 28, 2022
Հուլիսի 27-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձ Ռ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ երկու հացերի արանքում հայտնաբերել են փայլաթիթեղով փաթեթավորված կաթնագույն, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։
Զննությամբ պարզվել է նաև, որ 1․5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներով հյութերի պիտակների ներսային հատվածներում առկա են եղել դեղնավուն, կպչուն, կասկածելի զանգվածներ։