Մշակութային

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես

հունիսի 05, 2023

Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ցուցահադես ազատազրկված անձանց համար։ Ներկայացվել են դատապարտյալ Հարություն Պողոսյանի և ցմահ դատապարտյալ Արթուր Կիրակոսյանի ստեղծագործությունները։

Հարություն Պողոսյանը հիմնականում աշխատում է յուղանկարով, կատարում է նաև գրաֆիկական գծանկարային աշխատանքներ, իսկ ցմահ դատապարտյալ Արթուր Կիրակոսյանը նախընտրում է խճանկարային ոճը։ 

Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել է հիմնարկի սոցիալական,  հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը։

 

ՖՈՏՈՇԱՐՔ