Մշակութային

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր տոնական համերգ

դեկտեմբերի 24, 2024

Ամանորին և Սուրբ Ծնունդին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ, ինչպես նաև Արթիկ համայնքի ղեկավարի և ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանի աջակցությամբ կազմակերպվել էր հայկական ժողովրդական երգերի տոնական համերգ:

Համերգին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Միջոցառման սկզբում տերունական աղոթքով և բացման խոսքով ներկաներին դիմել է Արթիկի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը: 

Ազատազրկված անձանց և հյուրերի համար հրավիրված երգիչները հանդես են եկել հայկական մշակույթի անբաժան մասը կազմող գուսանական, ժողովրդական և հեղինակային ստեղծագործություններով:

Համերգի ողջ ընթացքում դահլիճում տիրել է ուրախ, տոնական տրամադրություն, կատարումներն ուղեկցվել են ազատազրկված անձանց բարձր ծափերով: