«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նշել են Գրողների միջազգային օրը
մարտի 05, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր գրական միջոցառում․ հիմնարկի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման անդամները յուրովի նշել են Գրողների միջազգային օրը։
Միջոցառման շրջանակում կայացել է «Վարդաշող Տուֆաշխարհ» համահեղինակային բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուում ընդգրկված են նաև ազատազրկված անձ Գոռ Խաչանյանի ստեղծագործությունները։ Միջոցառմանը ներկա էր ժողովածուի համահեղինակ, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության և Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը։
Գոռ Խաչանյանն ու Արգամ Ափրիկյանն ընթերցել են իրենց ստեղծագործություններից։ Միջոցառման ավարտին բանաստեղծը Գոռ Խաչանյանին հանձնել է շնորհակալագիր, ինչպես նաև հիմնարկի գրադարանին նվիրել «Վարդաշող Տուֆաշխարհ» ժողովածուի օրինակներ և այլ գրքեր։