Մշակութային

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել են ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքները

նոյեմբերի 22, 2023

Դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են կազմակերպվել և իրականացվել բազմաբնույթ միջոցառումներ: 

Ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումն է կազմակերպվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ներկայացվել են հիմնարկի ստեղծագործող դատապարտյալներ Արտակ Կարապետյանի և Հարություն Պողոսյանի ձեռքի աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկա են եղել հիմնարկի աշխատակիցներ, հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանան և այլ ազատազրկված անձինք։ Տեր Լևոն Քահանայի օրհնությամբ մեկնարկել է միջոցառումը: