Մշակութային
«Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց համար անցկացվել է բաց դաս Համազգային թատրոնի դերասան Անդրանիկ Էթեմեզյանի հետ
նոյեմբերի 26, 2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ, հիմնարկում գործող դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին կազմակերպվել էր առցանց հանդիպում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Անդրանիկ Էթեմեզյանի հետ։
Հանդիպումն իրականացվել է Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ հիմնարկում անցկացվող «Թատրոնը և մենք» դասախոսությունների մասնակից ազատազրկված անձանց համար՝ բաց դասի տեսքով։ Անդրանիկ Էթեմեզյանը մասնակիցների հետ զրուցել է թեմայի շուրջ և պատասխանել նրանց հարցերին։