Մարզական

«Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց միջև անցկացվել է ներհիմնարկային ֆուտբոլային մրցաշար

սեպտեմբերի 02, 2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների մարզական ինքնագործ միավորման նախաձեռնությամբ, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էին ֆուտբոլային մրցաշարեր։ Առաջին մրցաշարն անցկացվել էր օգոստոսի 23-ին հիմնարկի 1-ին մասնաշենքի դատապարտյալներից ձևավորված թիմերի միջև, իսկ օգոստոսի 29-ին միմյանց հետ մրցել էին 2-րդ մասնաշենքի թիմերը։

Առաջիկայում երկու մասնաշենքերի հաղթած թիմերը կչափեն իրենց ուժերը՝ պարզելու հիմնարկի հաղթող թիմին։