Մշակութային

«Արմավիր» ՔԿՀ-ում անգլերեն լեզվով ցուցադրվել է «Հայաստան՝ Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը

դեկտեմբերի 29, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ավագ մասնագետ Շ․ Պետրոսյանի նախաձեռնությամբ և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ հիմնարկի օտարազգի շուրջ 12 դատապարտյալների համար կազմակերպվել էր ճանաչողական-լուսավորչական միջոցառում։ 

Միջոցառման շրջանակներում անգլերեն լեզվով ցուցադրվել է «Հայաստան՝ Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է 2008 թվականին, իսպանական հեղինակավոր «Թրանսգլոուբ» և «Բազզ» ընկերությունների կողմից։ Ֆիլմում ներկայացված են Հայաստանի և Արցախի մշակութային օջախները, տեսարժան վայրերը և այն ամենը, ինչով հարուստ են մեր պատմական, հինավուրց երկրները։ Միջոցառումը վարել է Հունաստանի քաղաքացի, կալանավորված անձ Վ․ Պ․ Խիոնիդիսը։ 

Ավարտին ազատազրկված անձինք կազմակերպիչներին հայտնել են իրենց շնորհակալությունը՝ նման հետաքրքիր և բովանդակալից միջոցառում կազմակերպելու համար։