Օպերատիվ

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

ապրիլի 15, 2025

Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ ՎԽ-ին։

Խուզարկության արդյունքում պարզվել է, որ ՎԽ-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։

Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։