«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հերթական ներկայացումը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
հոկտեմբերի 29, 2025
Քրեակատարողական ծառայությունը շարունակաբար իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց մշակութային, կրթական, մարզական կապի ամրապնդմանն ու ներուժի զարգացմանը։
Այս շրջանակներում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների մասնակցությամբ․ ազատազրկված կանանց և անչափահասների համար ցուցադրվել է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը», «Սուտասանը» և «Չախչախ թագավորը» հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացում։ Պիեսի հերոսուհուն կրկին մարմնավորել է ազատազրկված կանանցից մեկը։
Թատերական այս ներկապնակը հնարավորություն է ընձեռել հանդիսատեսին նորովի գնահատելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների դերասանական կարողությունները, ինչպես նաև վերադառնալու մանկության սիրելի հեքիաթների աշխարհը։