«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի մոտից հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր
հոկտեմբերի 03, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, հացադուլ հայտարարած ազատազրկված անձանց համար նախատեսված խուց տեղափոխելուց առաջ խուզարկության են ենթարկել հացադուլ հայտարարած դատպարտյալ Օ.Հ.-ին:
Խուզարկության արդյունքում Օ.Հ.-ի մոտ գտնվող պայուսակում՝ կաշվե պատյանի միջից, հայտնաբերվել են 2 հատ սպիտակ, առանց գրառման դեղահաբ և 1 կրակայրիչ, որի մեջ թաքցված է եղել 10 հատ սպիտակ, առանց գրառման դեղահաբ:
Դատապարտյալ Օ.Հ.-ն բանավոր հայտարարել է, որ կրակայրիչում թաքցված են եղել դիազեպամ տեսակի հոգեմետ դեղահաբեր, իսկ կաշվե պատյանում՝ տիզերցին տեսակի հոգեմետ դեղահաբեր, որոնք պատկանում են իրեն:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: