Մարզական
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է դոմինոյի մրցաշար
նոյեմբերի 14, 2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող դատապարտյալների մարզական ինքնագործ միավորման ղեկավար խմբի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել է դոմինոյի մրցաշար՝ ի նպաստ ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը։
Մրցաշարին լավագույն արդյունքներ են գրանցել դատապարտյալներ Գնունի Վարդանյանը, Վանիկ Կիրակոսյանը և Առաքել Մանվելյանը։