Պաշտոնական

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ծառատունկ

ապրիլի 14, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանի գլխավորությամբ հիմնարկի տարածքում իրականացվել է ծառատունկ։ Տնկման աշխատանքներին մասնակցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը և ազատազրկված անձինք։

Քրեակատարողական հիմնարկների տարածքները բարեկարգելու նպատակով ծառատունկ իրականացվելու է նաև մյուս հիմնարկներում։