Կրթական
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Անձնային աճ» խորագրով դասընթացի երկրորդ փուլը
փետրվարի 10, 2025
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ մեկնարկել է «Անձնային աճ» խորագրով երկամսյա դասընթացի երկրորդ փուլը։
Դասընթացները վարում է հիմնարկի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման անդամ Վիտալիոս Խիոնիդիսը։ Ազատազրկված անձինք դասընթացների ողջ տևողության ընթացքում կուսումնասիրեն թեմային վերաբերող համաշխարհային գրականության նմուշները, որոնք անդրադառնում են անձի աճին, ինքնակատարելագործմանը, անձնային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
Ավարտին Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից մասնակցության հավաստագրեր կշնորհվեն դասընթացներին մասնակցած բոլոր ազատազրկված անձանց։