Մշակութային

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել դատապարտյալի գրքի շնորհանդես

մարտի 29, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 27-ին հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությմաբ և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ կազմակերպվել էր գրքի շնորհանդես, ներկայացվել է դատապարտյալ Մ․ Մխիթարյանի «Մենախոսություն երկրորդի համար» գիրքը։

Ներկա են եղել Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ, Հայ դրամատուրգիայի միության նախագահ, Երգիծաբանների համահայկական միության փոխնախագահ Գուրգեն Բալայանը, Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, այլ հյուրեր և ազատազրկված անձինք։

Միջոցառման մեկնարկին Մ․ Մխիթարյանը ներկայացրել է իր գրքի ստեղծման ճանապարհը, հակիրճ բովանդակությունն ու նպատակը, ընթերցել է հատվածներ գրքից՝ խոսքն ավարտելով շնորհակալությամբ՝ ուղղված հյուրերին իրենց ներկայության համար և հիմնարկի վարչակազմին ու ՍՀԻԱ բաժնի աշխատակիցներին՝ գրքին կենդանություն տալու, իրեն ընդառաջելու և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ելույթ են ունեցել նաև հյուրերից, որոնք նախ շնորհավորել են Մ․ Մխիթարյանին գրքի կապակցությամբ և հայտնել իրենց մասնագիտական կարծիքը, այնուհետև ընթերցել են իրենց տպագիր և դեռևս անտիպ ստեղծագործություններից։