Մարզական

Բազմաբնույթ միջոցառումներ՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում

հուլիսի 24, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ազատությունից զրկված անձանց օգտավետ զբաղվածության ապահովման նպատակով կազմակերպվել են շաշկու, շախմատի և դոմինոյի առաջնություններ։ Բացի այդ՝ անցկացվել է բազմագիտակության հերթական երկփուլ մրցույթը, որը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց ստուգել իրենց գիտելիքները, զարգացնել վերլուծական հմտություններն ու մտածողությունը։