Մշակութային
Բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուլզատյանը դասախոսությամբ հանդես է եկել «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալների համար
հուլիսի 01, 2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը Վանաձորի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուլզատյանի հետ համատեղ կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված հայոց լեզվին։
Բացման խոսքով հանդես է եկել հիմնարկի պետի տեղակալ Արծրուն Պետրոսյանը՝ նախ ներկայացնելով հյուրին, ապա՝ միջոցառման նպատակը, շեշտադրելով նաև նմանատիպ միջոցառումների իրականացման նշանակությունը։
Լեզվաբան Դավիթ Գյուլզատյանը «Լեզվի ազգապահպան դերը» թեմայով դասախոսության ընթացքում ծանոթացրել է հայոց լեզվի պատմության ընթացքին և նշել հատկապես նրա կարևոր դերը ազգապահպանության գործում։