Կրթական
Բաց դաս՝ անչափահաս կալանավորված անձանց համար
մայիսի 12, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս կալանավորված անձանց համար մայիսի 11-ին հանրակրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել էր «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների բաց դաս։ Դասերն անցկացրել են պատմության ուսուցիչ Կամո Առաքելյանը և հայ գրականության ուսուցիչ Սուսաննա Դանիելյանը, որոնք աշակերտներին ներկայացրել են հայոց պատմության համար նշանակալից դերակատարում ունեցող արքաների, մշակութային գործիչների, գրողների կյանքն ու գործունեությունը։ Ներկա են եղել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, հանրակրթության գծով մասնագետ Էսթեր Թադևոսյանը։