Տեսադարան

Բաց դասախոսություն՝ Ռուս-Հայկական համալսարանում․ բարեփոխումներ և զարգացման տեսլականներ

ապրիլի 03, 2026

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը բաց դասախոսություն է անցկացրել Ռուս-Հայկական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողների համար՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն իրականացված բարեփոխումներ և զարգացման տեսլականներ» թեմայով։

Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է քրեակատարողական համակարգի առանձնահատկությունները, հիմնական խնդիրներն ու զարգացման տեսլականը՝ անդրադառնալով ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

Այցի շրջանակում կազմակերպվել է ճանաչողական շրջայց համալսարանում, ինչպես նաև կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կնքելու համագործակցության հուշագիր Ռուս-Հայկական համալսարանի հետ, որի շրջանակներում կապահովվեն համակարգում իրականացվող գործընթացների գիտահեն կազմակերպումը, գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև կկազմակերպվեն ուսանողների այցեր քրեակատարողական հիմնարկներ նրանց գործնական գիտելիքների զարգացման և ոլորտային իրազեկվածության բարձրացման նպատակով։