Մշակութային
Բեմադրություն «Աբովյան» ՔԿՀ-ում
ապրիլի 17, 2015
Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական ևւ իրավական աշխատանքների բաժնի միջնորդությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Թատրոն 8» թատերախումբը Ժաննա Հովակիմյանի ղեկավարությամբ հանդես եկավ «Ես կին եմ» ներկայացման բեմադրությամբ:
Մեզ հետ զրույցում կին դատապարտյալներից մեկը մասնավորապես նշեց, որ այսօրինակ միջոցառումները միշտ էլ հաճելի են և ինչ-որ չափով օգնում են հոգեպես ավելի մոտ լինել իրենց ընտանիքներին, զգալ ազատության շունչը…