Կրթական

«Բռնության սոցիալական հիմքերն ու դրսևորումները» թեմայով դասընթաց՝ անչափահաս ազատազրկված անձանց համար

դեկտեմբերի 03, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր «Բռնության սոցիալական հիմքերն ու դրսևորումները» թեմայով դասընթաց, որը վարել է հոգեբան Ինգա Մուկուչյանը։

Դասընթացին հոգեբանը մասնավորապես անդրադարձել է բուլինգի երևույթին՝ ներկայացնելով դրա առաջացման պատճառները, դրսևորման ձևերն ու հնարավոր հետևանքները։ Քննարկվել են նաև բռնության խորքային աղբյուրները, ինչպես նաև այն հաղթահարելու արդյունավետ ուղիները։