Կրթական

Գիտելիքի օրվան նվիրված ինտելեկտուալ մրցույթ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

սեպտեմբերի 05, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է Գիտելիքի օրվան նվիրված կրթալուսավորչական միջոցառում։

Ազատազրկված անձանցից կազմված թիմերը մասնակցել են ինտելեկտուալ խաղի, որի ընթացքում մրցել են միմյանց հետ գիտելիքի և տրամաբանության ուժով։ Մրցապայքարը անցել է ակտիվ և լարված մթնոլորտում։

Հիմնարկի վարչակազմը, շնորհավորելով հաղթող թիմին, նշել է, որ նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են ազատազրկված անձանց հոգևոր, մշակութային և կրթական արժեքների պահպանմանը, ինչպես նաև ստեղծում են միջավայր, որտեղ կարևորվում են համագործակցությունն ու փոխհարգանքը։