Մշակութային
«Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Եղիշե Չարենցի տուն-թանգարանում
դեկտեմբերի 18, 2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի թանգարանների հետ, կազմակերպել է հերթական միաժամանակյա հեռավար այցելությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարան։
«Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանի ուղեկցությամբ «այցելել են» թանգարանի սրահները, դիտել ցուցանմուշները։ Ազատազրկված անձանց ներկայացվել են նաև մեծ գրողի բանտային կյանքի դրվագներից, ստեղծագործական ուղին, կյանքն ու ժառանգների մասին պատմությունները։ Ցուցադրվել է նաև Չարենցի անձնական գրադարանը՝ 1452 գրքերով: