Օպերատիվ
«Գորիս» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքները
նոյեմբերի 18, 2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները հատուկ նշանակության ստորաբաժանման հետ համատեղ իրականացրել են խուզարկություններ «Գորիս» քրեակատարողական հիմնակի 12 խցերում։
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են․
7 բջջային հեռախոս,
1 սմարթ ժամացույց,
7 բաժանորդային քարտ,
6 զույգ ականջակալ,
6 լիցքավորման լար,
5 լիցքավորման կոճ և այլ արգելված իրեր։
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ բացառելու ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման ու ապօրինի շրջանառության դեպքերը։