Հոգևոր
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի վերանորոգված գրադարանը շարունակում է համալրվել նոր գրականությամբ
հոկտեմբերի 29, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Տիգրան քահանա Հակոբյանը քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության անունից հիմնարկի գրադարանին նվիրաբերել է 53 անուն հոգևոր և աշխարհիկ գիրք։
Նախաձեռնությունը նպատակ ունի ազատազրկված անձանց հնարավորություն ընձեռել հաղորդակից լինելու հոգևոր մտքի և ազգային մշակույթի վեհագույն արժեքներին, խորացնելու նրանց հոգևոր կրթությունն ու ինքնաճանաչման ճանապարհը, ինչպես նաև խրախուսելու ընթերցանության մշակույթի զարգացումը քրեակատարողական հիմնարկներում։