Մշակութային
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում ներկայացվել է «Կամավորի օրագիրը» գիրքը
հուլիսի 23, 2025
Քրեակատարողական ծառայության և «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր 44-օրյա պատերազմի մասնակից, «Կամավորի օրագիրը» գրքի հեղինակ Մկրտիչ Ճրագ Գևորգյանի հանդիպումն ազատազրկված անձանց հետ։
Հեղինակն ազատազրկված անձանց ներկայացրել է գրքի ստեղծման պատմությունը, նպատակը, գրքի 2-րդ հատորի հեռանկարները, պատասխանել է մասնակիցների հարցերին և իր մակագրությամբ գրքերը նվիրել ազատազրկված անձանց և հիմնարկի աշխատակիցներին։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացած միջոցառման աջակիցը Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամն է։