Մարզական
«Գորիս» և «Աբովյան» ՔԿՀ-ներում կազմակերպվել են վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ
հունիսի 17, 2022
Անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել համապատասխան ծրագրեր։
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում հունիսի 16-ին հիմնարկի ՍՀԻԱ բաժինը դատապարտյալների շրջանում կազմակերպել է շաշկու ներհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 21 դատապարտյալ։
Հունիսի 15-ից ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ անչափահասների համար մեկնարկել է «Ճանապարհային երթևեկության կանոնների յուրացում» ինտերակտիվ դասընթացների շարքը՝ շաբաթական երկու օրով, մեկական ժամ տևողությամբ։ Դասընթացները ավարտվելու են սույն թվականի սեպտեմբերին։