Մշակութային
Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը
հոկտեմբերի 25, 2024
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են Հայաստանի թատրոնների ներգրավմամբ իրականացվող միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն։
Այս համատեքստում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի և Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցության շրջանակներում հիմնարկում՝ բաց երկնքի տակ, կազմակերպվել էր թատերական ներկայացում։
Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը։